ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը

Իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը
21.05.2025 | 13:08

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն:

Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական հարաբերություններում, եթե պետություն չկա, ըստ քաղաքացիների, ապա ցույց են անում օտար երկրների դասպանատների առջև՝ մտնելով ուղիղ հարաբերությունների մեջ այլ երկրների ներկայացուցչությունների հետ:

Ինչու՞ են լռում կառավարության համապատասխան մարմինները, որովհետև նրանք էլ են կարծում, որ պետություն չկա: Սա այն նույն դրսևորումն է, երբ պետության ղեկավարը կոչ է անում կազմել ջոկատներ և պաշտպանել սահմանները: Այսինքն, անգամ անվտանգային խնդիրը քաղաքացիների մասնավոր գործն է՝ առանց պետության մասնակցության:

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ